Այսօր` հուլիսի 22-ին, Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքի գեղատեսիլ բնության գրկում, տեղի ունեցավ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով «Ազնվամորու փառատոն» միջոցառումը, որը կազմակերպել էր Վորլդ Վիժն Հայաստանը:
Հուլիսի 23-ին նշվում է Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, որը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, իսկ երկուշաբթի օրը՝ հուլիսի 24-ին, կլինի մեռելոց։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանք քննարկել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցեր:
ԱՄՆ-ը չի պահանջում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարականը որպես այդ երկրում վեց տարի շարունակվող պատերազմի քաղաքական կարգավորման մաս՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Թոմ Բոսեթը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ՈՒոլ Սթրիթի ֆինանսիստ Էնթոնի Սքարամուչիին Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն է նշանակել: Ընդդիմանալով նախագահի այս նշանակմանը՝ Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հրաժարական է ներկայացրել, հաղորդում է «Նյու Յորք Թայմսը»:
ՌԴ արդարադատության նախարարությունը պատրաստ է նախաձեռնելու Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված՝ ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ռուսաստան վերադարձնելու գործընթաց, եթե նա նման ցանկություն ունի՝ հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները:
Ընդամենը 26 օրում Սևանա լճի ջրի մակարդակն իջել է 8 սմ-ով, այս մասին տեղեկացնում է
ԷկոԼուրը։ 2017թ.-ին Սևանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը հասավ հունիսին: Հունիսի 26-ից լճի մակարդակը սկսեց իջնել` հուլիսի 21-ի դրությամբ կազմելով 1900.83մ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...